Լուրեր
«Ձեզ խայտառակում եք` հերիք չի, մի հատ էլ` երկրի հեղինակության հետ եք խաղում». Արմեն Աշոտյան
28.12.2019
Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ:
Գնահատականներն այնքան անհաճո են եղել այս իշխանությունների համար, որ հղում անելով «ոչ պաշտոնական» գրագրության վրա, նրանք ռիսկ չեն արել հրապարակել բովանդակությունը:
Տղերքն այնքնան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում, որ եթե այդպիսի բուռն արձագանքն արդեն արտահայվել է ոչ պաշտոնական գրությամբ, ապա շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը:
Ավազի մեջ գլուխը թաքցրած ջայլամի կեցվածք ընդունելիս՝ հիշեք, որ ավազից վերև մի շատ զավեշտալի ու անհրապույր տեսարան ենք ստեղծում:
Ձեզ խայտառակում եք հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում»: