Լուրեր

«ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները». Էդուարդ Շարմազանով

27.12.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք չէ, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն:

 
ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները: Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ:
 
Հ.Գ. Իսկ դատարաններ շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու համար մեղադրանք չի նախատեսվում:
 
Հ.Հ.Գ. Վերադարձ 37 թիվ չի լինելու»:

← Վերադառնալ ցուցակին