Լուրեր
Ես ավելի շատ հավատում եմ Ձմեռ պապիկի, քան ՀՀ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանի գոյությանը. Հայկ Մամիջանյան
26.12.2019
Սահմանադրական դատավորներին բյուջեի հաշվին կաշառելու մասին օրենքը ստորագրելուց հետո ես ավելի շատ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը, քան ՀՀ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանի գոյությանը։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է պետական բյուջեի հաշվին կաշառքներ բաժանել՝ վաղուց գիտեինք (Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ արված խոստումը, տուգանքների համաներումը եւ այլն), բայց որ դրա հանցակիցը կդառնա Արմեն Սարգսյանը՝ չէի ուզւոմ հավատալ մինչեւ վերջին պահը։
Հաճախ Արմեն Սարգսյանը հրապարակային եւ ոչ այնքան սրտնեղում է, թե ոչ մի գործիք եւ իրավասություն չունի, ուստի իրեն մեղադրելը ստեղծված իրավիճակում սխալ է, բայց ախր ինքը ունի ՄԵԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ լինել ՀՀ Սահմանադրության երաշխավորը, ուշադրություն՝ ոչ թե բռնաբարողը, կամ բռնաբարելու պրոցեսի լուռ վկան, այլ երաշխավորը։ Դե որ էտ մի գործը չի կարողանում անել՝ էլ ինչ հավելյալ ֆունկցիոնալի մասին կարող է խոսել։
Խնդրանքս պարոն Սարգսյանին (վստահ եմ, որ տեղ կհասնի).
Այսօր երեկոյան՝ քնելուց առաջ, մի հատ հիշեք բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք Ձեզ ժամանակին քվեարկել են ԱԺ-ում։ Հիշեք, թե նրանցից մեծ մասը ինչ անմարդկային ճնշումների միջով են անցել պաշտպանելով օրենքները, Սահմանադրությունը եւ պետական շահը։ Պատկերացրեք, թե ինչքանով ավելացրեցիք մեր երկրում սահմանադրականության վերջին ամրոցի՝ ՍԴ-ի դատավորների վրա ճնշումը ու հետագա ամիսներին լուռ եւ ամոթով հետեւեք, թե ինչպես այդ պետականամետ տիկնայք եւ այրերը կպահեն խրամատի իրենց բաժին հասած հատվածը։ Հետեւեք ու հիշեք, որ Դուք խրամատը թողեցիք։
Գրում է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը: