Լուրեր

«Ով ինչից խոսի,սրանք խոսում են,թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու». Էդուարդ Շարմազանով

26.12.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։

Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։
Բնական է,իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները»,իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։

Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։

Ով ինչից խոսի,սրանք խոսում են,թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։


Տո,այ քաղաքական գաստրոլյորներ, չհասկացա՞ք, որ ՀՀԿ-ն եղել է ,կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։

Դուք ձեր ճակատագրից խոսեք,որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից,իսկ մենք՝ հարապետականներս,ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։

Ի տարբերություն շատ շատերի,ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ,մեր նպատակն այլ է,ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։

Հ.Գ.Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոր ձերբակալություններով։
Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը,իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։Այնպես,որ 2020թի համար նոր թեմա մտածեք։

Հ.Հ.Գ.Արտահերթ ընտրությունները ցույց կտան,թե ով՝ ինչքան ձայն ունի,պարոնայք։
Դուք ձեր դարդը լացեք ,պարոնայք «պալատական ընդդիմադիրներ» »:

← Վերադառնալ ցուցակին