Լուրեր
«Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը». Էդուարդ Շարմազանով
25.12.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի ռեժիմը յագոդաների, եժովների և բերիաների ժանրին հավատարիմ՝ սկսել է ձերբակալությունների, գործեր կարելու և վախի մթնոլորտ սերմանելու նոր ալիք։
Այս անգամ թիրախում 5-րդ ալիքն ու նրա սեփականատերն է։
Սեփական ձախողումները քողարկելու համար «հեղափոխական» Նիկոլը փորձում է շեղել հանրության ուշադրությունը «աղմկահարույց բացահայտումներով»
Սա ուղիղ հարված է ազատ խոսքին և բազմակարծությանը։
Հ.Գ. Սա էլ կանցնի։
Հ.Հ.Գ.Իսկ «օտարերկրյա գործակալներից» ի՞նչ կա...տարին անցավ, այդպես էլ Փաշինյանը մի անուն չտվեց»։