Լուրեր
«Հերիք է քաղաքական նպատակներով հայտնի դարձնեք, մեղմ ասած, անադեկվատ մարդկանց». Արմեն Աշոտյան
20.12.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթի «աղմկահարույց բացահայտումների» կապակցությամբ ակնկալում եմ ԱԱԾ պաշտոնական արձագանքը և գնահատականները:
Պահանջում եմ նաև հրապարակել տվյալ մարդուն՝ աշխատանքից ազատելու հիմքերը:
Հերիք է քաղաքական նպատակներով հայտնի դարձնեք, մեղմ ասած, անադեկվատ մարդկանց»: