Լուրեր

«Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»-ի դեմ իրականացված բռնությունը».Մարգարիտ Եսայան

19.12.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»- ի դեմ իրականացված բռնությունը , ազատ խոսքը խոչընդոտող ցանկացած քայլ պիտի դատապարտվի , պետությունը պարտավոր է ապահովել ԶԼՄ- ների անվտանգ աշխատանքը: Պահանջում եմ արագ գտնել մեղավորներին, գտնել իրական հանցագործներին եւ եթե կան պատվիրատուներ, նաեւ նրանց: Քայլ արա պետություն:
 
ԶԼՄ-ների հանդեպ ցանկացած բռնություն, լինի՝գիշերային ներխուժումը, ձվեր նետելը, լրագրողներին սպառնալը, իրենց չկայացածության եւ խոցելիության մեղքը լրագրողների վրա գցելը, հազար ու մի այլ դատապարտելի արարքները անընդունելի են ինձ համար եւ մեր հասարակոությունը պիտի այս կարգի երեւույթները ոչ միայն խոսքով, այլեւ գործով ու վերաբերմունքով դատապարտի եւ մերժի, այո, մերժում եմ ԶԼՄ-ների հանդեպ ցանկացած բռնություն եւ հակաօրինական քայլ...
 
Գտեք մեղաավորներին եւ հանցագործներին,  փռեք ասֆալտին եւ ծեփեք պատերին»:

← Վերադառնալ ցուցակին