Լուրեր

«Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք». Արմեն Աշոտյան

17.12.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Գրպանային ընդդիմության թշվառությունը:

 
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
 
Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:
 
Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:
 
Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
 
Չէ մի չէ, ընդդիմություն… Թան էլ չէ, փրթած մածուն»: 

← Վերադառնալ ցուցակին