Լուրեր

«Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն». Մարգարիտ Եսայան

10.12.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

 
«Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն, վտարանդի դարձնել, կաշառելով այն խոստմամբ, թե ցմահ կստանան կենսաթոշակ եւ աշխատավարձ, միլիոնավոր․․Ու չեն հարցնում ՀՀ հպարտ հարկատուներին՝ ուզո՞ւմ են, որ իրենց գրպանից դատավորներին վարձատրեն չարած գործերի, պարապուրդի, անգործության համար, սա արվում է զուտ այն նպատակով, որ Նիկոլը ունենա իր սրտի Սահմանադրական Դատարանը։
 
Հարց՝ իսկ եթե ոչ մի դատավոր չընդունի օրենքի «կամավորություն» պարտադրանքը եւ հանգիստ նստի իր տեղը, ասի․«Տղամարդ եմ, դատավորի իմ պատվավոր գործը չեն հանձնի թավշին», ի՞նչ է անելու իշխողը, եթե, կրկնում եմ, ոչ մի դատավոր չընդունի այս պետական մակարդակի կաշառքը, այսինքն՝ չվաճառվի․․․
 
Ի՞նչ կլինի այդ դեպքում, իշխողները ո՞նց կաշխատեն այդ դեպքում, ի՞նչ են անելու, կոմպրոմատների պատերա՞զմ են սկսելու,ծնկաչո՞ք են աղաչելու, բոլորին, / բացի իրենցինից/, շարելու են ՍԴ շենքի պատի տակ ու թաթիկները կտրելով գնդակահարելո՞ւ են․․․Չգիտեմ, ամեն ինչին էլ հավատում եմ...Բայց ավելի շատ ուզում եմ հավատալ, որ ՍԴ դատավորները սկզբունքային, արժանապատիվ, պրոֆեսիոնալ պահվածք կցուցադրեն եւ այսօր ընդունված օրենքը կուղարկեն գրողի ծոցը...
 
Վստահ եմ, այս իշխանության վրա հույս դնելը եւ հավատալը, թե նրանք հավերժ են եւ թոշակի գնացած դատավորներին պարտաճանաչ տրվելու է խոստացածը, շատ կասկածելի է, մանավանդ, արդեն իսկ ակնհայտ է, այս իշխանությունը անցողիկ է, շուտ է հեռացվելու, եւ նոր եկողները վստահաբար, այսօր ընդունված օրենքը ետ ողորմեա են անելու, չկասկածեք...
 
Կոտրած տաշտակի առաջ են հայտնվելու միամիտ հավատացողները․․․Ուզում եմ հավատալ, որ ՍԴ դատավորների մեջ ոչ միամիտ կա եւ ոչ էլ՝ հեշտ խաբվող․․․ Եվ շատ լավ գիտեն երկրի գլխավոր օրենքը իր ենթատեքստերով եւ տողատակերով․․․Դե, ավելորդ է հիշեցնել, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը՝ եթե միայն այդ գործընթացը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ»:

← Վերադառնալ ցուցակին