Լուրեր

«Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է». Արտակ Զաքարյան

10.12.2019

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 
«Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է։
 
1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։
 
2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։
 
Արցախի անկախությունը կայացած փաստ է և այլընտրանք չունի»։

← Վերադառնալ ցուցակին