Լուրեր

«Հայաստանի հանձնառությունն է պայքարել մարդկության անվտանգության, մարդկության գոյության և բնականոն զարգացման հնարավորությունների ապահովման համար» Արտակ Զաքարյան

09.12.2019

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2015թ. մարտին, իմ նախաձեռնությամբ և մի խումբ պատգամավորների համահեղինակությամբ ՀՀ Ազգային ժողովը տոների և հիշատակի մասին օրենքով դեկտեմբերի 9-ը սահմանեց որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
 
Սա ևս վկայություն է այն բանի, որ Հայաստանի հանձնառությունն է պայքարել մարդկության անվտանգության, մարդկության գոյության և բնականոն զարգացման հնարավորությունների ապահովման համար, մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների պատժման և դատապարտման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դրանք կանխարգելելու համար:
 
P.S.
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Այն առաջին անգամ միջազգային իրավունք ներմուծեց «Ցեղասպանություն»՝ «Genocide» եզրը, տվեց դրա բնորոշումն իբրեւ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ինչպես նաև սահմանեց ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ»:
 
 

← Վերադառնալ ցուցակին