Լուրեր

Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից և վերադառնալ երկիր. Աշոտյան

06.12.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց մամուլում տեղ գտած հրապարակումը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու առաջադրված մեղադրանքը նպատակ ուներ կանխելու իր արտաքին քաղաքական գործունեությունը:

 
«Այո՛, մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի՝ արտասահմանյան այցեր հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով: Կարծում եմ՝ իշխանություննեը դրանից լավ տեղյակ էին և, հաշվի առնելով, թե ինչպիսի ջղակծկումների մեջ ընկավ իշխանական քաղաքական ու քարոզչական համակարգը մեր զագրեբյան այցից և նախագահի ելույթից հետո, ապա հարուցված քրեական գործի համատեքստում մենք տեսնում ենք նաև փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը նույնպես», – ասաց Արմեն Աշոտյանը:
 
Նա նշեց՝ թեև անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, սակայն նա երկրից չբացակայելու մասին ստորագրություն է ներկայացրել և սահմանը հատելու որևէ հնարավոություն չի ունենալու:
 
«Բայց դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության և պլանների վրա: Մենք շարունակելու ենք նախապատրաստել նախագահի այցեր հաջորդ տարի՝ տարբեր մայրաքաղաքներ: Օրակարգը բացառապես ազգային և պետական է: Տեսնենք, թե քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից և վերադառնալ երկիր», – ասաց Արմեն Աշոտյանը:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին