Լուրեր
«Պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին». Էդուարդ Շարմազանով
04.12.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Փաշինյանի կողմնակիցներին դատարաններ շրջափակել, դատավորին վայր գցել կարելի է, իսկ երիտասարդներին ազգային հարցերի համար բողոքի ցույց անել, չի կարելի:
Այսօր եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ թե «նոր Հայաստանի», թե 3 միլիոն վարչապետների մասին սիրակեզ հայտարարությունները միֆ էին՝ ստի փուչիկ:
Արդյունքում պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին:
Հ.Գ. Հիմա ոստիկանը ո՞ւմն է, իհարկե, ոչ հասարակությանը, այլ Նիկոլինն ու իր թիմինը:
Խեղճ ոստիկաններ եւ խեղճ պողոսներ:
#Սա_էլ_կանցնի»: