Լուրեր

«Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում». Էդուարդ Շարմազանով

03.12.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում
 
Ալեքսանդր Գրիբոյեդովը հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն է։
 
Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման և թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։
 
Հ.Գ.Այն,որ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելն ու ապամոնտաժելը վանդալիզմ և հիմարություն է՝ անհերքելի է։
Բայց վանդալիզմին վանդալիզմով չեն պատասխանում»։

← Վերադառնալ ցուցակին