Լուրեր
«Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում». Էդուարդ Շարմազանով
02.12.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրոմ է.
«Բա «Սերժի վախտ» ինչո՞ւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ-ում չէին ապամոնտաժում
Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով» :
Մինչդեռ Նիկոլը «դուխով» նահանջ է գրանցում հայոց պետականության եւ ազգային շահերի հաշվին:
Ամենաթարմ ապացույցը նախօրեին ՌԴ Արմավիր քաղաքում Գ. Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումն է: Եթե սա է Նիկոլ Փաշինյանի գրանցած փայլուն հարաբերությունները, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի տիեզերագնացները «աննախադեպ նվաճում» ունեն՝ «գրավել» են Մարսը:
Իշխանազավթումից հետո քայլողներն այդպես էլ չկարողացան մեր դաշնակցին ներկայացնել՝ ով է Գարեգին Նժդեհը, ով, ի դեպ, իր նամակներում նշել է, որ «Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»:
Ստի շոուներ կազմակերպելու փոխարեն, գործ է պետք անել, ամենաքիչը գոնե արձագաքնել տեղի ունեցածին, այլ ոչ թե համառորեն գլուխը թաքցնել հողի մեջ եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի եղել: Իսկ ՀՀ ղեկավարը շարունակում է խոնարհ լռությունը:
Քանի դեռ Փաշինյանը չի կարողանում պաշտպանել ազգային հերոսներին իր դաշնակից երկրում, ոչ մի իրավահավասարության եւ ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, որքան էլ բարձր աղմկեն ու «աննախադեպության բարդույթ» ունենան:
Փաստերը վեր են մեռյալ լռությունից, փաստերը ցրում են քաոսային աղմուկը»: