Լուրեր

«9 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ որևէ օտարերկրյա գործակալի անուն չտվեց». Էդուարդ Շարմազանով

27.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաստագրական նյութերի ջատագովներին առաջարկում եմ ոչ թե փաստեր պահանջել Սորոսի հիմնադրամի հակապետական գործունեության վերաբերյալ, այլ նախ և առաջ պարզաբանում պահանջել, թե այդ ովքե՞ր էին օտարերկրյա գործակալները, ինչու՞ վնասազերծված չեն և ու՞ր են հիմա նրանք:
 
Հ.Գ.
9 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ որևէ օտարերկրյա գործակալի անուն չտվեց:
 
Հետևաբար, կամ Փաշինյանը սուտ է խոսել և վարկաբեկել մեր պետությունը միջազգային հանրության առջև, կամ էլ անզոր է դիմակայել անվտանգության մարտահրավերներին»:

← Վերադառնալ ցուցակին