Լուրեր

«Ոչ մի օր առանց ստի, Փաշինյանի նոր կեղծիքը». Արմեն Աշոտյան

27.11.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՉ ՄԻ ՕՐ ԱՌԱՆՑ ՍՏԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԿԵՂԾԻՔԸ

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ «Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով»:

Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում:

Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:

Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ «Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով», իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:

Հ.Գ. Փորձեմ չբացառել նաև, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժի ենթարկել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին»:

E832C3BF-7C78-469A-A66A-7069D77FC60C

← Վերադառնալ ցուցակին