Լուրեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարին

25.11.2019

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը մասնակցել է գործընկեր կուսակցության համագումարին, որը տեղի է ունենեցել Լայպցիգ քաղաքում:

 
Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: Այցի շրջանակներում հանրապետականները մի շարք հանդիպումներ են ունեցել ՔԴՄ, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների քաղաքական վերնախավի հետ: ՀՀԿ ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկումներ են ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, ՔԴՄ երիտասարդական միության և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
 
Հանրապետական կուսակցությունը կարևորում է միջազգային արդյունավետ համագործակցությունը թե համաեվրոպական քաղաքական ընտանիքների և հովանոցային կազմակերպությունների շրջանակներում, թե երկկողմ միջկուսակցական ձևաչափով։
 

← Վերադառնալ ցուցակին