Լուրեր
«Մերժել պոպուլիզմն ու պարտադրել արտահերթ ընտրություններ». Էդուարդ Շարմազանով
23.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ տարի առաջ ինձ և իմ հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝մարդը աշխատի:
Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:
Հ.Գ.
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական իշխանություն և հեղափոխություններ, այլ ազգային արժեքների վրա պինդ կանգնած պետականամետ քաղաքական համակարգ և էվոլյուցիոն բարեփոխումների համակարգային ծրագիր: Իսկ դրա համար պետք է զերծ մնալ թե՛ հեղափոխություններից և թե՛ պոպուլիզմից ու առաջնորդվել հստակ իզմերով:
Հ.Հ.Գ.
Դրան հասնելու առաջին քայլը՝ պարտադրել անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք պետք է անցնեն գաղափարական, այլ ոչ թե անձնական բանավեճերի պայմաններում»: