Լուրեր

«Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

20.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Ζ ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»:

← Վերադառնալ ցուցակին