Լուրեր
«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով
19.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։
Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։
Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։
Ամո’թ է,ամոթ։
Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։
Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։
Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝”Գեորգիևյան խաչով”։
Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին,ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել,փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։
Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։
Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է,որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»: