Լուրեր

«Ի՞նչ Լենին,ի՞նչ Մաո... Նիկոլը բոլորին անցել է». Էդուարդ Շարմազանով

18.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ի՞նչ Լենին,ի՞նչ Մաո...
 
Նիկոլը բոլորին անցել է։
 
Արձան,ոչ պաշտոնական,բայց արդեն տեղադրել են։
 
Նոր,55 միլիոնանոց ինքնաթիռ պատվիրել են։
 
Առանձնատունը շքեղ՝ 2 մլն դոլարով վերանորոգում են։
 
Շքեղ զրահապատ մեքենան ձեռք բերել են։
 
350.000 դոլարանոց ինքնաթիռ վարձակալում է։
 
ԱԺ ում տրանսգենդերության քարոզով զբաղվում է։
 
Սատանային վնասազերծելու հրաման տալիս է։
 
Դե այսքանից հետո մարդն երեկ՝իրեն իրավունք վերապահեց Ավետարան խմբագրել։
 
Հ.Գ.Ինչո՞վ է Լենինից կամ Մաոից պակաս։ Կարևորն աննախադեպ գործեր է անում, կապ չունի, որ աննախադեպ անհեթեթություններ»։

← Վերադառնալ ցուցակին