Լուրեր

«Առաջին քրիստոնյա երկրի պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս երեխայի «Հայր մեր» ասելը հոգեորսություն է համարում». Էդուարդ Շարմազանով

16.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա
 
Կարդում եմ Փաշինյանի պատգամավորներից մեկի հարցազրույցն ու ապշում.
 
«Ես քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ: Ինձ համար շատ ցավալի է, որ իմ 7 տարեկան թոռնիկն աղոթում է: Սա կոչվում է հոգեորսություն: Պետք չէ եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ սովորեցնել, օրինակ՝ աղոթել ... »:
 
Փորձեք հասկանալ՝ մարդը քրիստոնյա է, բայց հավատացյալ չի, առաջին քրիստոնյա երկրի պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս երեխայի «Հայր մեր» ասելը հոգեորսություն է համարում:
 
Ինչ ասեմ՝ no comment»:

← Վերադառնալ ցուցակին