Լուրեր
«Մեծ առևտուրը շարունակվում է մեր ազգային շահերի հաշվին». Էդուարդ Շարմազանով
14.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծ առևտուրը շարունակվում է մեր ազգային շահերի հաշվին
ԱՄՆ Սենատի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը (Lindsey Graham) հայտարարեց, որ արգելափակում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ԱՄՆ Սենատում Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Տարօրինակ է, որ սենատորը ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը չեղարկելու որոշումը պատճառաբանել է, թե դա արվում է հանուն ապագայի:
Հանուն ապագայի պետք է ճանաչել անցյալի հանցագործությունները, այլ ոչ թե արգելանք դնել դրանց դատապարտման վրա:
Առևտուրը շարունակվում է և հերթական անգամ մեր ազգային շահերի հաշվին»: