Լուրեր

«Ես ու Սերժ Սարգսյանը մրցում ենք ամենաոչպոպուլյար քաղաքական գործչի առաջին հորիզոնականի համար». Արմեն Աշոտյան

14.11.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ըստ NED-ի կողմից ֆինանսավորված եւ Դանիել Իոննիսյանի կազմակերպության կողմից պատվիրված սոցհարցման տվյալների, ես ու Սերժ Սարգսյանը մրցում ենք ամենաոչպոպուլյար քաղաքական գործչի առաջին հորիզոնականի համար։
 
Ինչ մեղքս թաքցնեմ։ Երկար տարիներ լինելով Սերժ Սագսյանի տեղակալը, մշտապես երազել եմ իր հետ որեւէ հարցով ոտք գցել, ու ահա, օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր, զեկույցի հեղինակների շնորհիվ, դա իրականություն դարձավ։
 
Ուրախությունից անգամ մի կողմ եմ դնում հարցման մեթոդաբանության եւ անցկացման հետ կապված հարցերը։ Ամեն ինչ ներում եմ եւ ուրախ եմ այս հաջողության համար։
 
Դե, տեղակալը միշտ պիտի իր ղեկավարի կողքին լինի ։
 
Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս» »:

← Վերադառնալ ցուցակին