Լուրեր
«Մի ֆիլմի պատմություն կամ Փաշինյանի հերթական ստերը». Էդուարդ Շարմազանով
12.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ֆիլմի պատմություն կամ Փաշինյանի հերթական ստերը
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ ինքն է պատասխանատուն
• Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելու
• Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չուսումնասիրելու
• Նախարարի կողմից դպրոցից քահանային հեռացնելու
• Ազգային ժողովից տրանսգենդերության քարոզ իրականացնելու
• Սեռափոխված անձին նվիրված ֆիլմը պետական բյուջեից ֆինանսավորելու համար:
Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանն ու իր ապազգային նեոբոլշևիկյան պոպուլիստական իշխանությունը:
Հ.Գ.
Իսկ եթե Փաշինյանն այդքան շատ է հարգում մեր չեմպիոններին, կարող էր այդ 20 միլիոնը տրամադրել մեր օլիմպիական չեմպիոնների մասին ֆիլմ նկարելու համար:
Կարծում եմ՝ Հրանտ Շահինյանից մինչև Արթուր Ալեքսանյան, մեր բոլոր օլիմպիական չեմպիոններն արժանի էին դրան:
Այնպես որ, կեղծ սպորտասեր մի ձևացեք, պարոն: Ամեն ինչ պարզ է:
Ո՛չ կարաբինաների և տրանսգենդերների քարոզին:
#Հայկը_հաղթելու_է_ոսոխ_բելին»: