Լուրեր
«Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքը հնչեցրեց». Էդուարդ Շարմազանով
12.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանին ասեք,որ Գորբաչովը ԽՍՀՄ-ում իշխանության է եկել ոչ թե 1986-ին,այլ՝ 1985-ին, իսկ ԽՍՀՄ նախագահ է դարձել 1990-ին:
Կարծում եմ՝ նման համաժողովում ելույթ ունենալուց առաջ պետք է լավ պատրաստվել:
Հ.Գ.
Իսկ իր ելույթի Արցախի վերաբերյալ հատվածում Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքը հնչեցրեց՝ երկխոսելու ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլ արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ:
Մնում է սպասել, թե այս «աննախադեպ» առաջարկը ինչ ճակատագիր կունենա»: