Լուրեր

Բուհն ու դպրոցը նախ և առաջ հայրենասիրության տաճար է, որը պետք է դաստիարակի ոչ թե իզմեր չունեցող,այլ իզմեր ու ազգային արժեհամակարգ ունեցող հայրենապաշտ քաղաքացու. Շարմազանով

10.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դեռևս 2017 թ-ին Ազգայի ժողովում կազմակերպված լսումների ժամանակ հստակ նշել եմ,որ հայոց լեզու, Հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում պարտադիր պետք է լինի:
 
Ավելին այս առարկաները պետք է լինեն քննական: Բուհն ու դպրոցը նախ և առաջ հայրենասիրության տաճար է, որը պետք է դաստիարակի ոչ թե իզմեր չունեցող,այլ իզմեր ու ազգային արժեհամակարգ ունեցող հայրենապաշտ քաղաքացու»:
 
 

← Վերադառնալ ցուցակին