Լուրեր

« «Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ». Գեորգի Գաբրիելյան

08.11.2019

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ:
 
Որպես կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբնումից, ինքն է սահմանել իր արժեհամակարգը, նպատակները և իղձերը,որոնց ամբողջությունը հանդիսանում է ազգի գաղափարախոսություն:
Մինչդեռ կառավարող ուժը, Նիկոլի գլխավորությամբ հայտարարում է, որ իրենք բոլոր գաղափարախոսությունները մերժում են: Այս արտահայտությունը լայն հորիզոն բացեց անգաղափար, անմշակութ, անհավատք, հայադավ գործողություններ սկսվելու համար:
 
Հայ ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել, որպեսզի պետական միջոցների հաշվին ֆինանսավորեք ֆիլմ` այլասերվածության մասին կամ ֆեմինիստական ներկայացում : Հակառակը, Ձեզ տրված է մանդատ` շարունակել մեր ազգային իձերի իրականացման գործընթացը, ամրապնդել մեր հաղթանակները, սնուցել հոգևոր մնայուն արժեքները, կրթել սերունդներին հայկական հաղթական ոգով, զարգացնել երկիր, և միաբանության միջոցով հասնել այդ ամենին:
 
Պատմությունը ցույց է տվել` այն ուժը, որը չունի իզմեր, գաղափարախոսություն, այն երկար կյանք չունի»:

← Վերադառնալ ցուցակին