Լուրեր
«Օրենքով պետք է հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր ամրագրել». Էդուարդ Շարմազանով
06.11.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ թե այս կամ այն բուհը պետք է որոշի՝ թե Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները պարտադիր լինեն, թե ոչ,այլ օրենքով պետք է հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր ամրագրել,ինչպես նշված է 2004թ- ին ընդունված և այսօր գործող օրենքով։
Հ.Գ.«Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից»:
Գարեգին Նժդեհ»: