Լուրեր

«Զինված ուժերի աչքերն ու ականջները հայ հետախույզն է». Արտակ Զաքարյան

05.11.2019

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր հետախույզի օրն է։
 
Պատերազմում իրենց դժվարին մկրտությունը ստացած հայ հետախույզները փառք ու պատվով են դուրս եկել բոլոր փորձություններից։ Դժվար է պատկերացնել թե ինչ ավարտ կունենային բախտորոշ ճակատամարտերը, եթե չլիներ հետախույզի արհեստավարժ, հերոսական աշխատանքը։ Մեր հետախույզները շարունակում են իրենց կարևոր առաքելությունը առաջնագծում։ Նրանց ծառայությունը այսօր էլ նույնքան դժվար է, վտանգներով լի ու հերոսական։ Զինված ուժերի աչքերն ու ականջները հայ հետախույզն է։ Նա արթուն է«երբ բոլորը քնած են»։ Նա զենք ու ասպար է, ուժ ու զորություն բոլորի համար։
 
Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հետախուզական զորքերի բոլոր զինծառայողներին, հաջողություններ և անփորձանք ծառայություն եմ մաղթում նրանց»։

← Վերադառնալ ցուցակին