Լուրեր
Սովորաբար հերոս քաջերն են դառնում, դժբախտաբար այսօր հերոս են հռչակվել «ցռան վերգոները». Շարմազանով
04.11.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/16732_s.jpg)
«Աշխարհ կանգնի, իջնող կա
«Հեղափոխական Հայաստանի» «ցռան վերգոները» վախկոտության մեջ մեղադրում են թուրքին հաղթած, Արցախն ազատագրած, թշնամու հրետանու հարվածներից անգամ սեփական երեխաներին չփախցրած Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարին:
Սովորաբար հերոս քաջերն են դառնում, դժբախտաբար այսօր հերոս են հռչակվել «ցռան վերգոները»:
Չենք զարմանում, երբ դասալիքը հերոսների դատավորն է:
Սա էլ կանցնի»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, թե Սերժ Սարգսյանի ելույթը վախկոտ մարդու ելույթ էր: