Լուրեր

«Ինչպես է աշխատում Եվրոպան»

02.11.2019

Օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել «Ինչպես է աշխատում Եվրոպան» խորագրով եռօրյա ծրագիրը, որը  կազմակերպել էր Ռոբերտ Շուման ինստիտուտը Եվրոպական Ժողովրդավար կուսակցության (EPP) աջակցությամբ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են ՀՀԿ ԵԿ անդամներ Ռոզա Սարոյանը և Նարինե Մեհրաբյանը: 
 
Սեմինարի հիմքում ընկած է եղել Եվրոպական  միությունը (EU) որպես միջազգային կառույց: Քննարկվել է նրապատմությունը, կառուցվածքը, սկզբունքները և գործառույթային հիմնականդրույթները: Մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել են նաև այս կառույցի որոշումների կայացման գործընթացի նրբությունները և ենթակառուցվածքների աշխատանքը:
 
ՀՀԿ ԵԿ անդամները ծրագրի շրջանակներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նրա գաղափարախոսությունը, ինչպես նաև խոսել ե նՀայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակի և դրանում կուսակցության դերի  մասին:
 
Ծրագրի մասնակիցները Հունգարիայի Արդարադատության նախարարությունում հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիան ներկայացնող  դիվանագետ Սթեֆան Դիքիհետ, ով պատմել է ԵՄ-ի ներսում ներկայումս ընթացող ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը այս կառույցին դադարեցնելու մասին (Brexit): Այնուհետև մասնակիցները քննարկել են այս գործընթացի հնարավոր զարգացումները, դրանց առավելություններն ու թերությունները:
 
 
«ԵՄ-Հայաստան համագործակցության, տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ ֆորմալ և ոչ ֆորմալ քննարկումներ ենք ունեցել ինչպես բանախոսների, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչների հետ: Համոզված եմ, որ ստացած գիտելիքները գործնականում կօգտագործենք ի շահ մեր երկրի»,- նշում է ՀՀԿ ԵԿ անդամ Ռոզա Սարոյանը:
 
«Դասագրքային պատկերացման փոխարեն ԵՄ գործունեության վերաբերյալ համընդգրկուն պատկերացում կազմելու համար նմանօրինակ այցը շատ նպատակային էր, քանի որ այնտեղի մասնագետների ու ԵՄ աշխատակիցների միջոցով մի շարք խրթին հարցերի պատասխաններ ստանալու հիանալի հնարավորություն էր»,- ասվում է սեմինարի մյուսմասնակից Նարինե Մեհրաբյանի խոսքում:
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակեպություն
 

← Վերադառնալ ցուցակին