Լուրեր
«Տրանսգենդերիզմի քարոզը ընդդեմ հայագիտական առարկաների պարտդիր դասավանդման».Էդուարդ Շարմազանով
30.10.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տրանսգենդերիզմի քարոզը ընդդեմ հայագիտական առարկաների պարտդիր դասավանդման
Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, մեղմ ասած, չի բխում մեր ազգային և պետական շահերից:
Հեղափոխական կառավարության կրթության ռահվիրաները այս նախագծով մեծ հարված են հասցնում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդմանը բուհերում:
Եթե 2004թ. ընդունված և այսօր գործող «Բարձրագույն կրթության մասին» օրենքը պարտադիր է համարում Հայոց պատմության և Հայոց լեզվի դասավանդումը բուհերում, ապա առաջարկվող օրենքի նախագծում պարտադիր դասավանդման դրույթը հանված է:
Այսինքն, այս մարդկանց կարծիքով Հայոց լեզուն և Հայոց պատմությունը նենց ձեռքի հետ առարկաներ են և դրանց պարտադիր ու խորը ուսումնասիրությունը «հպարտ» քաղաքացիներին անհրաժեշտ չէ:
Առավել զավեշտալի են ոլորտի պատասխանատուների հիմնավորումները, թե այս նախագծի դեմ բողոքող դասախոսների բողոքի հիմքում դասաժամեր կորցնելու վտանգն է:
Դե իհարկե, ձեր կառավարման պայմաններում պարտադիր են ոչ թե հայագիտական առարկաների դասավանդումը, այլ կարաբինաներին ընդունելը, ԱԺ-ում տրանսգենդերներին ամբիոն տրամադրելն ու 20 միլիոն փոխանցելը սեռափոխվածների մասին ֆիլմ նկարահանելու մասին:
Հ.Գ.
Ի դեպ, դեռևս 2017-ին ԱԺ-ում լսումների ժամանակ հստակ հայտարարել եմ, որ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիր պետք է լինի: Սա որ չասեք՝ բա Սերժի ժամանակ ինչի չէիր խոսում:
Հ.Հ.Գ.
Հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր«: