Լուրեր

«Ահաբեկչությունը զոհեր է պահանջում». Արմեն Աշոտյան

27.10.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լույս ու խաղաղություն Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի և հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։
 
Հանուն իրենց ընդմիշտ հիշենք այս ողբերգության հիմնական դասերը` ահաբեկչությունը զոհեր է պահանջում, խլում է արժանավորներին, ցնցում է երկիրը, հետ է գցում պետությունը, ծնում է ատելություն, թուլացնում է բոլորիս, ոչ մի հռչակած նպատակի չի բերում։
 
Զենքն ու արյունը չեն կարող բարիք կերտել և արդարացված լինել, եթե ուղղված են քո պետության և քո հայրենակիցների դեմ»։

← Վերադառնալ ցուցակին