Լուրեր

«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա». Էդուարդ Շարմազանով

26.10.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
 
Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն:
Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ:
 
Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը:
 
Հ.Գ.
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա»:

← Վերադառնալ ցուցակին