Լուրեր

«Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք». Արմեն Աշոտյան

26.10.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարեւոր խնդիրներին։

 
1. Նախարարը չի հակադարձում հաղորդավարի կողմից տրված շատ կեղտոտ ձեւակերպմանը, որ իբր Լեռնային Ղարաբաղը ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ամբողջ հարցազրույցում Մնացականյանը չի խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
 
2. Նախարարը փաստացի անպատասխան է թողնում մեկ այլ կեղտոտ ձեւակերպում. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»։
 
3. Եւ ամենակարեւորը, նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում, փաստացի մերկացնելով ԱԳՆ-ի եւ ԱԽՔ-ի տոտալ անընդունակությունը «մաքրել» Նիկոլի հայտարարությունների հետեւից։
 
Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք»։

← Վերադառնալ ցուցակին