Լուրեր

«Ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի». Արմեն Աշոտյան

25.10.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։

Վստահ եմ, անկախ քաղաքական հայացքներից, շատերս էինք ակնկալում ավելի ուժեղ ելույթ, հատկապես Արցախի մասով։

Ավաղ, այս ժամանակահատվածում ԱԳ նախարարը առավել զբաղվել եւ հմտացել է խունտայի PR-ի հարցերով, քան երկու հայկական պետությունների շահերից բխող իր անմիջական պարտականություններով»։

← Վերադառնալ ցուցակին