Լուրեր

«Երկիրս դարձրել եք բանտ». Մարգարիտ Եսայան

24.10.2019

 Աժ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստան ջան, էս ինչերի միջով ես անցնում, ամեն ինչ տակնուվրա եք անում, երկիրս դարձրել եք բանտ եւ եթե ձեզ թվում է դուք էլ բանտապետն եք, չարաչար սխալվում եք ,դուք, նիկոլով բանով, ամենասովորական ժուլիկ եք, սովորական սագագող, եւ հասարակությունը շատ շուտով կիմանա, թե իրականում ով էիք դուք մինչեւ «հեղափոխությունը», սովորական պնակալեզ:
 
Միակ անկախ մնացած ՍԴ ն եք ուզում դարձնել ձեր դուքյանը, որ հետո ինչ անեք, ստամբուլյան անցկացնեք, օրենքները ձեւախեղեք, վերջնականապես երկիրս դարձնեք բոմժանոց, չեք հաջողելու:
Եթե Աստված չանի, հաջողեք, ուրեմն առաջին մեղավորը ես կլինեմ , ուրեմն աշխարհն իրոք, շուռ է եկել: Բայց ասում եմ ձեզ, դուք հեռանալու եք եւ անփառունակ է լինելու վախճանը ձեր»:

← Վերադառնալ ցուցակին