Լուրեր

«Ես չեմ կարող գովաբանել իշխանությանը». Շարմազանովը ոչ մի դրական բան չի տեսնում

22.10.2019

Երբ Ալիեւը հայտարարում է, որ 11 հազար հեկտար անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ Արցախի հերոսները ձերբակալվում են, երբ իմ երկրի ոչ բարով ղեկավարը հայտարարում է, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ուզում են պատերազմ, որ հող հանձնվի, ես չեմ կարող դրական համարել, թե ճաշի մեջ մարգարին են դնում, թե կարագ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս 1,5 տարում որեւէ դրական բան չի եղել, մասնավորապես, բանակում սնունդը բարելավել է, ճանապարհաշինության աճ է գրանցվում եւ այլն:

 
«Դա իրենց պարտականությունն է: Ես չեմ կարող գովաբանել մի իշխանության, որը 1,5 տարի հասարակությունը բաժանում է սեւերի եւ սպիտակների, որը ատելություն է քարոզում: Ես չեմ կարող գովաբանել մի իշխանության, որի վարչապետը լինելով նախկին լրագրող դուխ չունի քննադատել «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին»,-ասաց Շարմազանովը:
 
news.am

← Վերադառնալ ցուցակին