Լուրեր

Էդուարդ Շարմազանովը` «գինու շշով փարթիների», Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի, ՀՀ-ի ռազմական բյուջեի կրճատման մասին

22.10.2019

ՀՀ-ի առջեւ ամենամեծ մարտահրավերը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, անվտանգային է, պանթուրքիզմը: Այս մասին այսօր նա խոսեց « Sputnik Արմենիա» մամուլի սրահում: Բանախոսի գնահատմամբ, սակայն, գործող իշխանությունը կամ չի գիտակցում մարտահրավերը եւ անցած ժամանակահատվածում որեւէ քայլ չի ձեռնարկվել`ՀՀ-ի անվտանգությունն ամրացնելու նպատակով:

«Այս մեկուկես տարում Ադրբեջանը և Թուրքիան երեք անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել, խոսել են ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականացնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին: Արցախյան հիմնահարցն ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որը թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը`երկրի ռազմական բյուջեն շեշտակի ավելացնելու անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն քսան տոկոսով ավելանում է, իսկ ՀՀ-ինը գրեթե չի ավելանում. «Արձանագրենք, որ այս պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»:

 

Բանախոսն անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը: Սա Էդուարդ Շարմազանովը համարում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան: Կարդացեք նաև «Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է». Լիլիթ Մակունց «Խնդիրը Հրայր Թովմասյա՞նն է. հարց չկա, թող հանցակազմ ներկայացնեն». Գագիկ Ծառուկյան «Դե ասել` ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ». Էդուարդ Շարմազանովը` Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ստեղծված անհամարժեք իրավիճակից ելքը Էդուարդ Շարմազանովը տեսնում է արտահերթ ընտրություններով, որտեղ ՀՀԿ-ի վերադարձը կամ նախկինների հաղթանակը պարտադիր չի համարում: Այլապես, ըստ նրա, «Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում: Մի հասարակություն, որտեղ կա ատելության քարոզ` իշխանության կողմից, լուրջ մարտահրավերների առջեւ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
aravot.am
 
 

← Վերադառնալ ցուցակին