Լուրեր

«Ես չեմ եկել խոսեմ, թե մեր իշխանության օրոք ինչ է եղել». ՀՀԿ խոսնակը ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն է համարում

22.10.2019

Այսօրվա պրոբլեմներից դուրս գալու թիվ մեկ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ն կամ որեւ մեկը մեծամասնություն հավաքի, այլ որովհետեւ ՀՀ նորագույն պատմության ընթացքում չի եղել որեւէ դեպք, երբ խորհրդարանի 80 տոկոսը մի մարդու գրպանում է: Այսօր որեւէ սահմանադրական նորմ չի աշխատում, սա վտանգավոր է, անկախ նրանից, թե այդ մարդը ով է: Նման պայմաններում իշխանության տարանջատման որեւէ սկզբունք չի աշխատում»,-ասաց նա:
 
Շարմազանովը խոստովանեց, որ այդ առումով իրենց իշխանության տարիներին էլ խնդիրներ կային. «Դուք կարող եք ասել՝ բա ձեր իշխանության օրոք էլ էր այդպես: Իհարկե, մեր իշխանության օրոք էլ ամեն ինչ իդեալական չի եղել, բայց ես չեմ եկել խոսեմ, թե մեր իշխանության օրոք ինչ է եղել: Մեր հայացքը պետք է ուղղված լինի ապագային»:
 
news.am

← Վերադառնալ ցուցակին