Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ անցկացվել է «Կանայք` որպես առաջնորդներ» եռօրյա ծրագիրը

20.10.2019

Հոկտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվել է «Կանայք` որպես առաջնորդներ» ծրագիրը,որին մասնակցել են ՀՀ-ում ակտիվ գործող իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների երիտասարդ քաղաքական գործիչներ: Ծրագրին մասնակցել են նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և կանանց ասոցիացիաների ներկայացուցիչներ: Դասընթացը կազմակերպվել էր Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ հիմնադրամների կողմից: 
Ծրագրի ընթացքում քննարկվել են քաղաքականության և հասարակության մեջ կանանց դերին առնչվող խնդիրները,ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կնոջ առջև ծառացած մարտահրավերներին և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման խնդրին: 
 
Դասախոսություններով հանդես են եկել Հոլանդիայից Հայաստան ժամանած փորձագետները: Նրանք մասնակիցների հետ քննարկել են նաև կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նպատակներին հասնելու մեթոդներն ու հնարավոր ուղիները,ինչպես նաև Հայաստանում քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը բարձրացնելու եղանակները: Խմբային աշխատանքներով, պրակտիկ վարժություններով և տարատեսակ վերլուծություններվ լի ծրագրին մասնակցել են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամներ Նարինե Մեհրաբյանը և Հռիփսիմե Հովսեփյանը: 
 
«Բարձրակարգ փորձագետների բանախոսությունների, համընդհանուր հեռանկարների քննարկման, փորձի փոխանակման և խմբային զեկույցների շնորհիվ ծրագիրը շատ հետաքրքիր և օգտակար էր»,-նշեցին մասնակիցները:
 
 
  ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին