Լուրեր

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է օր առաջ պահանջի 21-րդ դարի բռնակալ Նիկոլի հրաժարականը». Գեորգի Գաբրիելյան

19.10.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Թովմասյանի ընտանիքի դեմ իշխանությունների տեռորը ցնցել է հասարակությանը:

Ի՞նչ մեղավորություն պետք է ունենային այդ երեխաները, որ հրավիրվել են պետական այնպիսի կառույց, որի գերխնդիրն է հայրենիքի անվտանգության ապահովումը:

Նման ստորություն միայն «սիրո և հանդուրժողականության» լոզունգի ներքո Նիկոլի հանձնարարությամբ կարող էր լինել: Ժամանակը ցույց է տալիս, որ Վանեցյանը իրավացի էր և նման ստոր արարքը սպայի պատվին անհարիր:

Վստահ եմ, նման հրահանգ իջել էր դեռ Վանեցյանի օրոք, սակայն վերջինս «կանգ առ»-ի սթափեցնող կոչով լքեց համակարգը, փորձեով դրանով հեռու պահել ԱԱԾ-ն վարկաբեկումից:

Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը` տեռորը նոր թափ է հավաքում, հեղինակազրկելով նաև ՀՀ-ն միջազգային հանրության շրջանում: Կարծում եմ, յուրաքանչյուր մտահոգ անհատ, հասարակության գիտակից հատվածը, ընդիմադիր գործիչները, իրավապաշտպան կառույցները, ԱԺ ընդիմադիր( եթե իրոք այդպիսիք կան) ֆրակցիաները, բոլորը պետք է տեղի ունեցածը համարեն տեռոր հայ ընտանիքի դեմ և խստագույնս դատապարտեն Նիկոլի ռեժիմը, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է օր առաջ պահանջի 21-րդ դարի բռնակալ Նիկոլի հրաժարականը:

Ձեռքներդ հեռու հայ ընտանիքից, ոչ բռնությանը, ազատություն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին