Լուրեր

Ով չի կզում ռեժիմի տակ, դառնում է քաղաքական հետապնդվող. Շարմազանովը պայքարի կոչ է անում

18.10.2019

Այստեղ եմ, որպեսզի իմ պաշտպանական խոսքն ասեմ Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրականությանը, արդարադատոթյանը: Եկել եմ իմ աջակցությունը հայտնել Սահմանադարականության համար պայքարող ՍԴ դատավորի համար: Եկել եմ նաև իմ զայրույթը հայտնել այն գործելաոճին, որտեղ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին, հետո նաև ընտանիքին: Այս մասին, ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այն, ինչը հիմա տեղի է ունենում, նույնն է ինչ եղավ 37 թվականին․ «Սակայն մենք դա թույլ չենք տալու»։

 
Ինչ վերաբերում է Թովմասյանին իշխանությունը յուրացնելու մեջ մեղադրելուն, Շարմազանովն ասաց, որ դա ծիծաղելի է. «Եթե այն կիրառելի է Հրայր Թովմասյանի նկատամամբ, կիրառելի է ուրեմն Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի նկատմամբ, քանի որ Հրայր Թովմասյանը պատգամավորից ՍԴ նախագահ դարձավ նույն կարգով ինչպես Փաշինյանը պատգամավորից դարձավ վարչապետ: Եթե Հրայր Թովմասյանն օրենք է խախտել, պետք է մեղադրանք առաջադրվի նաև այսօրվա վարչապետին: Չնայած մենք վարչապետ չունենք»:
Շարմազանովի խոսքերով, չնայած նրան, որ ինքը լոռեցի է, միամիտ չէ ու հասկանում է, որ այսօրվա գործողություններն իրավական չեն. «Բոլոր նրանք, ովքեր չեն կզում այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: Ամեն ինչ պարզ է: Իրանց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել, մի՞թե միայն Հրայր Թովմասյանն է մեզ հետ կապ ունեցել: Ուղղակի Ստալինի ժամանակների նման, այսօր էլ խելոք հրամաններ կատարողները քաղաքական հետապնդման չեն ենթարկվում: Բայց մի բան պետք է հիշել՝ բռնապետերը շպրտում են նրանց, ում օգտագործում են: Տղերք, մի օգտագործվեք, պայքարեք, ճիշտը դա է»:
 
slaq.am

← Վերադառնալ ցուցակին