Լուրեր
«ՍԴ նախագահի եւ ընտանիքի անդամների հանդեպ իրականացվում է քաղաքական ահաբեկչություն». Մարգարիտ Եսայան
17.10.2019
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարդում եմ լրահոսը, կարծես թե երկրում ամեն ինչ տակնուվրա է, ՍԴ նախագահի եւ ընտանիքի անդամների հանդեպ իրականացվում է քաղաքական ահաբեկչություն, սա ՀՀ այսօրվա իշխանության ստորության գագաթնակետն է, մանրոգություն, քինախնդրություն, լակոտություն...
Բոլոր ինստիտուտների դեմ տոտալ հարձակումներ, անսահման «սեր եւ համերաշխություն»...
Անիմաստ է սրանց ասել, որ սխալ տեղ են տանում երկիրը, իրենք դա գիտեն եւ հենց այդտեղ էլ ուզում են տանել մեր պետականության կործանում: Ինձ զարմացնում են անձինք, որոնց թվում է սրանք խելքի կգան:
Սիրելիներս, սրանք իրենց հանձնարարված ծրագիրը կետ առ կետ իրականացնում են, իսկ մենք ինչ ենք անում, մեր թղթե շերեփներով, ներեցեք, ֆեյսբուքներով...
Մենք հո Դոն Քիշոտը չենք, իրենք էլ հողմաղաց չեն, սա կռիվ է, ռեալ, կոնկրետ, իրական, եթե մենք դեռ չենք հասկացել, իրենք գիտեն ի սկզբանե ,իրենք կռվում են մեր պետության դեմ, ծնկի բերելու ,մենք բարոյախրատական ճառեր ենք ասում...
Էլի եմ ասում, լրջանալու պահն է, սա չպիտի դառնա նիկոլականության վերջնական հաղթանակ, մենք պիտի մերժենք նիկոլիկներին ոչ միայն խոսքով, առաջին հերթին՝ գործով, թափով, դուխով եւ համոզմունքով, որ զոհասեղանին մեր պետության, մեր պետականության բախտն է ու ապագան...
Հուսամ, կհամբերեք, մինչեւ գամ»: