Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն շարունակում է համագործակցությունը Junge Union-ի հետ

14.10.2019

ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը հոկտեմբերի 11-13-ը Ֆրանկֆուրտում մասնակցել է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության (CDU Junge Union) ամենամյա համաժողովին (Deutschlandtag 2019): 
 
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, համագումարը հյուրընկալել էր ավելի քան 100 հյուրեր տարբեր քաղաքական ուժերից՝ ողջ աշխարհից:
Համաժողովին մասնակցում էր Աննա Կրամ Կարենբաուերը, ով մի քանի ամիս առաջ  ընտրվել է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար։ Նա պատվիրակներին ուղղված իր ելույթում անդրադարձել է ավանդական քաղաքական ուժերին սպառնացող մարտահրավերներին, այնուհետև պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Համաժողովի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ: 
 
Լիլիթ Բեգլարյանը հոկտեմբերի 9-11-ը մասնակցել է նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Junge Union-ի կողմից կազմակերպված քաղաքական ծրագրին, որը մշտապես կազմակերպվում է Deutschlandtag-ի նախօրեին և շարունակվում է մինչև դրա ավարտը և ընդգրկում  է մի շարք հանդիպումներ Գերմանիայի քաղաքական գործիչներ հետ։ 
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին