Լուրեր

«Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու». Էդուարդ Շարմազանով

14.10.2019

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու:

Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը:

Նախ՝

• Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին և ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ և թիմակիցների ու հետևորդների առկայությամբ:

• Առնվազն վերջին 1.5 տարին ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտում ամենասկզբունքային և կենսունակ թիմը հանրապետականն է, այսօրվա հանրապետականը, որը ի տարբերություն իր վրա բոչկա գլորողների՝ պայքարել և պայքարում է, այլ ոչ թե փորձում միավորներ շահել ժամանակին իր բարեհաճությանը ապավինող այսօրվա որոշ ֆեյք ընդդիմադիրների:

• Ի տարբերութուն ձեզ՝, տղաներ, իսկ որոշ դեպքորում նաև աղջիկներ, մեր պայքարը անձի դեմ չէ,այլ սկզբունքային և գաղափարական, հանուն ազգային և քրիստոնեական Հայաստանի:

Բա եթե հանրապետականն ու ձեր պահած նախկինները չխոսեն ու չքննադատեն օրվա ռեժիմին, բա ո՞վ խոսի… Բա էդքան պայքարող էիք, մասնակցեիք ընտրություններին ու ձեր ասելիքը փոխանցեիք հանրությանը:

Թե սպասում էիք մենք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք:

Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь. Հանրապետականը ու նրա լիդերները իրենց գաղափարների համար բանտարկվել են խորհրդային գուլակներում և կռվել ադրբեջանցիների դեմ պատերազմում ու չենք ընկրկել:

Նենց որ ձեռքներդ հեռու պահեք հանրապետականից և ականջներիդ օղ արեք: Հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է և ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ:

Հ.Գ. Հայրենիքը լրջագույն սպառնալիքների առջև է հայտնվել, իսկ դուք փորձումն եք ինքնահաստատվել նախկին իշխանություններին քննադատելով: Լրիվ մանկապարտեզ»:

← Վերադառնալ ցուցակին