Լուրեր

«Այսօր ավելի, քան երբևէ հանրապետական լինելը հոմանիշն է սկզբունքայնության ու նժդեհականության». Էդորադ Շարմազանով

12.10.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է, կա ու կլինի Գարեգին Նժդեհի ուսմունքի հետևորդը։
 
Մենք տերն ենք մեր ամբողջական պատմության և ժառանգորդն ենք Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի քաղաքական ժառանգության։
 
Հպարտ ենք, որ անդամակցում ենք այն կուսակցությանը, որի առաջնորդն Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է։
 
Իսկ բոլոր քաղաքական «գաստրոլյորներին», ովքեր փորձում են միավորներ շահել հանրապետականին քննադատելու միջոցով, ասեմ՝ չի ստացվելու կամ "no pasaran":
 
Այսօր ավելի, քան երբևէ հանրապետական լինելը հոմանիշն է սկզբունքայնության ու նժդեհականության։
 
#Հայկըհաղթելուէբելին»:

← Վերադառնալ ցուցակին