Լուրեր

«Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիևին չի ձայնակցել». Էդուարդ Շարմազանով

12.10.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։
 
Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը,թե տեսեք տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։
 
Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիևին չի ձայնակցել։
 
Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ եւ փաստարկված պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։
 
Իհարկե, և ոչ միայն կարելի էր,այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգեոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում՝ մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումը եւ Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։
 
Հ.Գ.Հայենիքը սևերի և սպիտակների բաժանելը,ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը ,Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը ,ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»։

← Վերադառնալ ցուցակին